Տպել
27.09.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

Սեպտեմբերի 28-ին եռօրյա պաշտոնական այցով Շվեյցարիայի  Համադաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

Բեռնում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի Պետությունների  խորհրդի /Սենատ/ նախագահ Էրիկա Ֆոստեր-Վաննինիի, Ազգային խորհրդի նախագահ Պասկալ Բրուդերեր Ուիսի,  Արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի-Ռեյի, Ազգային խորհրդի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Քրիստա Մարկվալդերի  եւ Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ:

Սեպտեմբերի 30-ին Ժնեւում Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի  Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ  տարեդարձին  նվիրված ընդունելությանը:


27.09.2010
Խորհրդարանական լսումներ «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրեց խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մա...

27.09.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
«Խորհրդարանական լսումների հարգելի մասնակիցներ Այսօրվա լսումների թեման վերաբերում է մեզ համար ամենազգայուն ու խոցելի հարցերից մեկին` հանրակրթությանը, որը նույնիսկ մերօրյա  գլոբալիզացվող աշխարհում, կազմակերպվում, եւ պետք է կազմակերպվի ազգային հենքի վրա:  Բնականաբար, հայոց լեզվի պահպանության,...