Տպել
24.09.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի բացմանը
1 / 4
Սեպտեմբերի 24-ին Նկարիչների մությունում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Արամ Իսաբեկյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսի  բացմանը: Արվեստագետը հանրության դատին էր ներկայացրել 106 գեղանկար եւ մոտ 30 գրաֆիկա Շրջելով ցուցասրահում` Ազգային ժողովի նախագահը  ծանոթացավ  նկարչի  ստեղծագործական կյանքի  42 տարիների աշխատանքին:

Ցուցահադեսի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, մշակութային, հասարակական-քաղաքական գործիչներ, այլք:
 


24.09.2010
Աշխատանքային հանդիպում հանձնաժողովում
Սեպտեմբերի 24-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄՆ ՄԶԳ Մարդկային եւ ինստիտուցիոնալ ներուժի զարգացման համատեղ ծրագրի խորհրդատու Ֆրեդ Բրեդլիի եւ  փորձագետ Աննա Հովհա...