Տպել
23.09.2010
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվեցին «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին առնչվող հարցեր
1 / 1

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի անդամ Մարիա Ֆլախսբարթի, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ֆրանկ Բեհրենդթի ու Բունդեսթագի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերհարդ Ռակենիուսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» (ՄԽԿ) ծրագրի ընթացքին առնչվող հարցեր: Ծրագիրը նախատեսված է Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բուհական կրթություն ունեցող երիտասարդ մասնագետների համար: Ծրագրի նպատակն է պետական կառավարման համակարգի, կուսակցությունների, լրատվամիջոցների եւ բուհերի երիտասարդ աշխատակիցներին Գերմանիայի խորհրդարանական կառավարման համակարգին ծանոթացնելը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի Ազգային ժողովի եւ Գերմանիայի Բունդեսթագի միջեւ քաղաքական շփումների ակտիվացումը, որը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: Հույս հայտնելով, որ ՄԽԿ ծրագիրը շարունակական եւ արդյունավետ ընթացք կունենա` տիկին Զոհրաբյանը առաջարկեց հնարավորության դեպքում հայ կրթաթոշակակիրների թիվն ավելացնել, հույս հայտնելով, որ Գերմանիայի Բունդեսթագում հայ կրթաթոշակառուների ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու փորձը կծառայեն խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին տիկին Զոհրաբյանը նշեց, որ ծրագրին վերաբերող բոլոր առաջարկները կներկայացնի ԱԺ նախագահին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:


23.09.2010
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 23-ին հրավիրել էին խորհրդարանական լսումներ` քննարկելու համար ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին»...

23.09.2010
Հանդիպում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 23-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդիպեց ԼՂՀ ԱԺ  սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանին: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ  Կ...