Տպել
17.09.2010
Ուկրաինայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 17-ին  ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` երկարամյա, արդյունավետ  աշխատանքի եւ ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված  հայ-ուկրաինական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում:  ԱԺ նախագահը կարեւորեց   միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը` նշելով, որ    փոխադարձ այցերը էլ ավելի կամրապնդեն առկա բարեկամական հարաբերությունները եւ   խթան կհանդիսանան երկու երկրների միջեւ փոխշահավետ բազմակողմանի  համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը անհրաժեշտ համարեց փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դրանք ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում. կողմերի միջեւ ստորագրվել են  ավելի քան 60  միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր:

Դեսպան Բոժկոն շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին արդյունավետ  համագործակցության համար`  նշելով, որ իր պաշտոնավարության 5 տարիների ընթացքում Հայաստանը  զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Բարձր գնահատելով  երկկողմ հարաբերությունների  ներկա մակարդակը, պարոն Բոժկոն  համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերություններում: Նա տեղեկացրեց, որ առաջիկա տարիներին  Կիեւի պետական համալսարանում իր նախաձեռնությամբ կստեղծվի հայագիտության ամբիոն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հնարավոր այցին Հայաստան, որը կնպաստի  երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացմանը: Քննարկվեցին  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 


17.09.2010
Հանդիպում «Բազե» երիտասարդական հավաքի հաղթողների հետ
Սեպտեմբերի 17-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ  Սահակյանը եւ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը հանդիպեցին «Բազե» երիտասարդական հավաքի հաղթողներին: Պարոն Սահակյանը բարձր գնահատեց երիտասարդական հավաքի կատարած աշխատանքը, կարեւորեց մասնակիցների հայրենասիրությունը, պայքարի եռանդն ու հետեւողակա...