Տպել
17.09.2010
Հանդիպում «Բազե» երիտասարդական հավաքի հաղթողների հետ
1 / 1

Սեպտեմբերի 17-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ  Սահակյանը եւ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը հանդիպեցին «Բազե» երիտասարդական հավաքի հաղթողներին:

Պարոն Սահակյանը բարձր գնահատեց երիտասարդական հավաքի կատարած աշխատանքը, կարեւորեց մասնակիցների հայրենասիրությունը, պայքարի եռանդն ու հետեւողականությունը: Նրա գնահատմամբ` «Բազեն» երիտասարդական ամենաակտիվ օղակներից է, որի անդամները նախընտրում են պայքարի ճանապարհը, ինչն էլ  կանխորոշում է նրանց ապագան. շատ հաճախ նրանք դառնում են հասարակությանն ուղղորդող հայրենասեր առաջնորդներ եւ որոշակի դեր կատարում պետության հետագա  ճակատագրի ու նրա զարգացման գործում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միշտ էլ ողջունել ու սատարել է երիտասարդական նման նախաձեռնությունները` շատ լավ գիտակցելով, որ հայրենասեր, ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներն են կանխորոշելու մեր երկրի ու հասարակության վաղվա օրը:

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը գոհունակությամբ նկատեց, որ երիտասարդական հավաքի մասնակիցները դրսեւորեցին կազմակերպչական բարձր հատկանիշներ եւ պատասխանատվություն, ինչն էլ  նրանց հաջողության գրավականը դարձավ:

Երիտասարդ «Բազե»-ականները ներկայացրին 33 թիմերի մասնակցությամբ  հինգօրյա  պայքարի ընթացքում ստացած իրենց տպավորությունները` ընդգծելով, որ կարեւորը ոչ այնքան հաղթանակն էր, այլ թիմային զգացողությունը, նոր ընկերներ ձեռք բերելու եւ ընդհանուր գաղափարի շուրջը համախմբվելու բերկրանքը:
 


17.09.2010
Ուկրաինայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 17-ին  ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` երկարամյա, արդյունավետ  աշխատանքի ...