Տպել
15.09.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է  հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ:

Արդեն երրորդ տարին է միջազգային օրացույցում հատուկ օր է առանձնացված ժողովրդավարության համար, եւ դա պատահական չէ: Ժողովրդավարությունը հնարավորություն է, որով երկրներն ու ժողովուրդները կարողանում են տեղ գրավել աշխարհի քաղաքակիրթ հանրության միջավայրում: Այն նաեւ միջոց է` լուծելու պետականության կառուցման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացում առկա խնդիրները:

Հայաստանը  շարունակում է փոքր, բայց արագացող ու չընդհատվող քայլեր կատարել երկրում ժողովրդավարության բոլոր բաղադրատարրերի կայացման ու ամրապնդման ուղղությամբ: Անցնելիք ճանապարհը երկար է, բայց ոչ անվերջանալի, մանավանդ որ երկրի իշխանությունները անհրաժեշտ քաղաքական կամք  եւ ցանկություն ունեն  այն հաղթահարելու համար:

 Վերստին շնորհավորելով որպես տոն դեռեւս մանուկ, իսկ որպես երեույթ` վաղուց կայացած եւ ուղենշային դարձած հասկացության` Ժողովրդավարության օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ  մեր երկրում լինի իրապես կայացած քաղաքացիական հասարակություն, իսկ յուրաքանչյուր քաղաքացի զգա այդ հասարակության անդամ լինելու հպարտությունն ու միաժամանակ` պարտականությունը: Մեր երկիրն ու ժողովուրդը ստեղծել են դրա նախադրյալները»:
 


15.09.2010
Խորհրդարանը շարունակեց աշխատանքը
Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ի նիստում քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, այնուհետեւ շարունակեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից երկու նախագծերի քննարկումը: Սոցիալական հարցերի եւ աշխատանքի փոխնախա...

15.09.2010
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին. ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագե...