Տպել
11.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Կարոտ» հայկական փառատոնի հիմնադիր, Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանին
1 / 1

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Կարոտ»  հայկական  փառատոնի հիմնադիր, Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանին:

Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահը նշեց, որ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո  օրերս Հայաստանում եւ ԼՂՀ-ում անցկացված «Կարոտ» փառատոնի մասին դրական արձագանքներ են ստացվել Հայաստանի եւ արտերկրի  արվեստասերներից ու մշակույթի գործիչներից: Սա նշանակում է, որ փառատոնը հաջողությամբ է կատարում հայ մշակույթի տարածմանն ու միջազգայնացմանը նպաստելու իր առաքելությունը: 

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հաջորդ տարի «Կարոտ» հայկական փառատոնը  Փարիզում անցկացնելու առաջարկին, որն աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեի հետ Երեւանում հանդիպման ժամանակ հնչեցրել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահը` ֆրանսիացի դերասանին գլխավոր դեր վերապահելով այդ փառատոնում:  Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել փառատոնի նախապատրաստմանն ու անցկացմանը:

Մեցո Իգիթյանը   Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի անունից հուշանվեր հանձնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: