Տպել
09.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին
1 / 1

Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-թուրքմենական փոխշահավետ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Որպես խորհրդարանի նախագահ` նա պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ  օրենսդրական դաշտի  ձեւավորմանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը  կարեւորեց  միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ`նշելով, որ պատրաստ է օժանդակել այդ կապերի ակտիվացմանը:

Թուրքմենստանի դեսպան Աթա Սերդարովը վստահեցրեց, որ իր գիտելիքներն ու փորձը կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման  եւ զարգացման  համար:

Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան- Թուրքմենստան պատգամավորական բարեկամության խումբ. ՀՀ ԱԺ նախագահը կարեւոր համարեց, որ Թուրքմենստանի խորհրդարանում եւս ստեղծվի նման պատգամավորական բարեկամության խումբ:

Քննարկվեցին նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր:
 


09.09.2010
Լրագրողները ծանոթացան ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման ընթացքին
Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգման աշխատանքներին ծանոթացան  խորհրդարանում հավատարմագրված լրագրողները: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի, ճարտարապետներ Նարեկ Սարգսյանի  եւ Անահիտ Թարխանյանի ուղեկցությամբ հերթակա...

09.09.2010
ԱԺ մշտական հանձնաժողովները գումարեցին հերթական նիստերը
Սեպտեմբերի 9-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության  եւ ներքին գործերի  մշտական հանձնաժողովը Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխությո...