Տպել
08.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժման պատվիրակությանը
1 / 1

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շառլ Ֆերդինանդ Նոթոմին եւ գլխավոր քարտուղար Ժոաո Դիոգո Պինտոյին:

Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց շարժման գործունեությունը եւ առաքելությունը:  Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է ինտեգրումը եվրոպական ընտանիքին, եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր են կատարվում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շառլ Ֆերդինանդ Նոթոմը նշեց, որ Հայաստանի եվրոպական շարժումն ամենադինամիկն է  Եվրոպայի այս հատվածում: Նա  ողջունեց  2011 թվականի նոյեմբերին  Միջազգային եվրոպական շարժման համաժողովի  անցկացումը Հայաստանում` ակնկալելով  ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը: Այն նվիրված կլինի Արեւելյան գործընկերության անդամ երկրների եվրաինտեգրմանը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց համաժողովի գաղափարը` պատրաստակամություն հայտնելով աջակցել դրա անցկացմանը: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ համաժողովը դրական կանդրադառնա ժողովրդավարական  գործընթացների վրա:

 Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին:
 


08.09.2010
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցան ՀՀ  ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության կողմից  առաջին ընթերցման ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ...