Տպել
04.09.2010
Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեի մամլո ասուլիսը Ազգային ժողովում
1 / 2

Մշակութային «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանում է ֆրանսիացի մեծ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ժերար Դեպարդիեն: Նշենք, որ «Կարոտ» միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո: Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխարհահռչակ դերասանը նշեց, որ շատ երջանիկ է փառատոնին մասնակցելու համար:

Դերասանի խոսքով` «կարոտ» բառը շատ հետաքրքիր ու յուրօրինակ է իր եւ հայրենակիցների համար, քանի որ «նոստալգիայի» զգացողությունը նկարագրող բառ ֆրանսիացիները չունեն: «Ինչ խոսք, այդ զգացողությունը հանգամանքների բերումով շատ հատուկ է ձեզ` հայերիդ», -ասաց նա` նկատելով, որ 3 միլիոն հայրենիքի սահմաններում եւ 7 միլիոն` սահմաններից դուրս բնակչություն ունեցող երկրին բնորոշ է այդ բառի իմաստը: «Ֆրանսիայում ես ծանոթ եմ բազմաթիվ հայերի: Գիտեմ, թե ինչու են այնտեղ հայերը գտնվում: Ես գիտեմ` ինչ է նշանակում ցեղասպանությունը, որ տեղի է ունեցել 1915 թվականին», -հայտարարեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն: «Ես այսօր այցելեցի Ցեղասպանության զոհերի հուշաhամալիր, եւ այն ինձ վրա թողեց շատ մեծ տպավորություն», - նշեց աշխարհահռչակ դերասանը: «Կարծում եմ, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արդեն կամաց-կամաց սկսել է: Այստեղ չեմ ցանկանում քաղաքականությունից խոսել, բայց գիտեմ, որ կան երկրներ, որ այդ հարցը բարձրացրել են Թուրքիայի առջեւ», - հայտարարեց Դեպարդիեն` հավելելով, որ իր կարծիքով` «այստեղ մշակույթը շատ մեծ դեր է խաղում»: Դեպարդիեն նշեց, որ ծանոթ է Ֆրանսիայում բնակություն հաստատած հայերի արդեն 4-րդ սերնդի ներկայացուցիչների հետ, ովքեր խոսում են ե'ւ այն լեզվով, որ իրենցն է, ե'ւ այն երկրի լեզվով, որ իրենց ընդունել է: «Ես գիտեմ, որ այսօր Ֆրանսիայում բնակվող շատ երիտասարդ  հայեր ցանկանում են վերագտնել իրենց հարազատ երկիրը` Հայաստանը: Մի բան ինձ միշտ զարմացնում է` նրանք երբեք չեն մոռացել ո'չ իրենց ավանդույթները, ո'չ լեզուն»:  Նա նշեց, որ շատ ուրախ կլինի Հայաստանի մի ժամանակաշրջանի մասին ֆիլմ նկարահանել ազգությամբ հայ դերասանների հետ միասին:


04.09.2010
Երեւանում կայացավ «Կարոտ» փառատոնի գալա համերգը
Սեպտեմբերի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացավ «Կարոտ» փառատոնի գալահամերգը եւ մրցանակների հանձնման արարողությունը: Նշենք, որ «Կարոտ» փառատոնը Երեւանում եւ Արցախում անցկացնելու հրավերը եղել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից: Փառատոնի հրավիրյա...

04.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով մեր երկրում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո Հայաստանում անցկացվող «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով: Ողջունելով տաղանդավոր արվեստագետին` Հովիկ Ա...