Տպել
03.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 3-ին ընդունեց «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպության 11 երկրներից ժամանած  18 ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը: DEMYC-ը միավորում է 60 երկրների կուսակցությունների երիտասարդական թեւերը: Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը միակն է տարածաշրջանում, որ անդամակցում է (2005 թվականից)  «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին» (բյուրոյի անդամ է):

Հովիկ Աբրահամյանը ողջունելով երիտասարդներին`  կարեւորեց նման այցերը, որոնք հնարավորություն կտան ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդին: Նշելով, որ ՀՀԿ երիտասարդական թեւը, որը ղեկավարում է ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, վայելում է հանրապետության իշխանությունների աջակցությունը: Նրանք  եւ ընդհանրապես երկրի երիտասարդությունը բավական ակտիվ ներգրավված են քաղաքական գործընթացներում: ՀՀ ԱԺ նախագահը ցանկալի համարեց, որ ընդլայնվեն փոխայցելություններն ու շփումները, երիտասարդներն ավելի ակտիվ  մասնակցություն ունենան քաղաքական գործընթացներում:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի   ձգտումները եւ ծրագրերը ուղղված են եվրոպական երկրների շարքին ինտեգրվելուն : Այդ գործընթացում Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Ազգային ժողովի դերը: Վերջին տարիներին շատ են ակտիվացել հարաբերությունները եվրոպական կառույցների եւ կուսակցությունների հետ: Իրեն ուղղված  հարցին ի պատասխան`  ԱԺ  նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանում եւս կան երիտասարդ պատգամավորներ, եւ նշեց, որ 2012 թ. հերթական խորհրդարանական ընտրություններում մտադիր են ավելի մեծացնել երիտասարդների թիվը եւ նրանց ներգրավվածությունը եվրոպական կառույցներում:

Խորհրդարանի նախագահը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, կազմը, գործառույթները, ընտրակարգը, կառավարության ձեւավորման կարգը, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրներին:

ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ ճանապարհով: Մինչդեռ  Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել: «Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե Ադրբեջանի իշխանությունները մեզ պատերազմ պարտադրեն, պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրն ու ժողովրդին եւ ԼՂ պետությունը»,- հայտարարեց ԱԺ նախագահը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:  Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ստորագրված արձանագրություններին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաեւ հյուրընկալված երիտասարդների հարցերին: Հանդիպման ավարտին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ղեկավար Յանի Յոհանսոնը շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ անկաշկանդ զրուցի համար` իրենց անունից հուշանվեր հանձնելով  ՀՀ ԱԺ նախագահին: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նման հանդիպումների եւ փոխայցելությունների կազմակերպմանը:


03.09.2010
Տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 3-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնություն...