Արմենպրես . Չավուշօղլուն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է, թե չի լսել եւ տեղյակ չէ ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների մասին, եւ անգամ Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքի մասին:
ՀՀ ԱԺ նախագահ . Առնվազն տարակուսանք է հարուցում, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մ. Չավուշօղլուն խոստովանում է, որ տեղյակ չէ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող կարեւոր զարգացումներին, որոնց մասին շուրջ երկու շաբաթ բարձրաձայնում է միջազգային հանրությունը, հայտարարություններ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, միջազգային կառույցները:
Եթե իրոք այդպես է, ապա դա կրկին ապացուցում է հայկական կողմի այն պնդումը, որ ԵԽԽՎ-ի որեւէ մարմին բավարար կոմպետենտություն չունի զբաղվելու Լեռնային Ղարաբաղի խնդրով եւ դա կարող է միայն վտանգել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գլենդեյլի քաղաքապետին
Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւոր համարեց, որ Սփյուռքում մեր հայրենակիցները զբաղեցնում են...
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին. ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողավի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի առաջատար մասնագետ (ծածկա...