Տպել
02.07.2010
Հանդիպում հանձնաժողովում
1 / 1

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը հուլիսի 2-ին հանդիպեց Եվրամիության Թվինինգ ծրագրի խմբի ղեկավար Սերգեյ Սկոկովին եւ ծրագրի փորձագետ Լոթար Գուինդլինգին:

Բնապահպանության  նախարարության հետ համագործակցաբար նախատեսվում է բնապահպանության ոլորտում ներդնել համալիր  թույլտվությունների համակարգ` համապատասխանեցնելով այն ԵՄ չափանիշներին: 1996 թ. ԵՄ-ն  ընդունել է «Շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման եւ հսկման» հրահանգներ, որոնք էլ հիմք են հանդիսացել տարբեր երկրներում միասնական թույլտվություն սահմանելու համար: Փորձագետները վստահեցնում են, որ այս տարբերակը  պարզեցնում է գործընթացը եւ տնտեսվարողներին ազատում ավելորդ քաշքշուկից: Խմբի ղեկավարը նշեց, որ համակարգն արդեն հաջողությամբ ներդրվել է մի շարք երկրներում, այդ թվում եւ հարեւան Վրաստանում: Համակարգի ներդրման համար հյուրերը կարեւոր համարեցին գործադիր եւ օրենսդիր մարմինների միասնական տեսլականն ու համատեղ ջանքերը` խորհրդարանի բնապահպանության հարցերով զբաղվող հանձնաժողովը դիտարկելով որպես գործընթացի հաջող մեկնարկի կարեւոր օղակ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ են նաեւ օրենսդրական փոփոխություններ:

Խաչիկ         Հարությունյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, հանձնաժողովի կողմից աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Նա համալիր թույլտվությունների համակարգի ներդրումը կարեւորեց նախ առանձին թույլտվությունների դեպքում հնարավոր հակասությունները վերացնելու, ապա նաեւ տնտեսվարողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ կուռուպցիոն ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից:

Փորձագետ Լոթար  Գուինդլինգի պատկերացմամբ` համակարգը պետք է ներդնել քայլ առ քայլ` ապահովելով նախ նորմատիվ անհրաժեշտ դաշտ, կատարելով ինստիտուցիոնալ փոփոխություններ եւ այնուտեհեւ  հզորացնելով կարողությունները:
 
 


02.07.2010
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ԱՄՆ Անկախության տոնին նվիրված հանդիսությանը
 Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ դեսպանությունում մասնակցեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 234-ամյակին եւ 1776թ. հուլիսի 4-ին  Անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված հանդիսությանը:Ողջունելով ներկաներին ՀՀ ԱԺ նախագահը ասաց. «Հարգարժան տիկին դեսպան, Հարգելի ներկա...

02.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում` «Եվրանեսթում» ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները:...

02.07.2010
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը Ազգային ժողովում
Հուլիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը` որպես նոր էջ ՀՀ-ԵՄ հարա...

02.07.2010
«Թիվ մեկ խնդիրը ԼՂՀ միջազգային ճանաչումն է»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրուցել է արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրների մասին  - Պարոն Աբրահամյան, վերջին ամիսների կարեւորագույն իրադարձությունը ՀՀ Նախագահի եւ կոալիցիայի կողմից խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման առկախումն էր։ Ձեր գնահատա...