Տպել
29.06.2010
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ Գայանե Արսենյանին եւ Արամ Ոսկանյանին:

Հյուրերը տեղեկացրին, որ «People in Need» ընկերության հայաստանյան մասնաճյուղը եւ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան 2009-2011 թթ-ին իրականացնում են Եվրոպական Միության «Միգրացիայի եւ ապաստանի ոլորտում երրորդ երկրների հետ համագործակցություն» ծրագրի եւ Չեխիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագիրը: Տիկին Զոհրաբյանը կարեւորեց ներկայացված ծրագիրը, առաջադրված դրույթները, մասնավորապես` վերադառնալ ցանկացողների վերաինտեգրմանը, Հայաստանում միգրացիայի պատճառները նվազեցնելուն առնչվող դրույթները, որոնք ըստ հանձնաժողովի նախագահի` կարեւոր եւ համակարգային ուշադրության արժանի խնդիրներ են: Նա կարեւորեց միգրացիոն հոսքերի վերաբերյալ ընդլայնված միջգերատեսչական համագործակցությունը, որը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա: Տիկին Զոհրաբյանն անդրադարձավ ապօրինի միգրացիոն ռիսկերի վերաբերյալ ընդլայնված հանրային իրազեկման խնդրին: Կողմերը կարեւորեցին նաեւ հավանական միգրանտների համար մատչելի ծառայություններ ստեղծելու հարցը, որը հնարավորություն կտա նրանց գտնել միգրացիայի այլընտրանքային լուծումներ: Ըստ հանձնաժողովի նախագահի` պետք է լրջագույն ուշադրություն դարձնել կամավոր վերադարձածների համար աջակցության ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովման խնդրին:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրջագույն խնդիր համարեց վերադառնալ ցանկացողների վերաինտեգրման հարցը` այս դաշտում կարեւորելով հանրային իրազեկման խնդիրը: Ըստ նրա` պետք է քաղաքացուն տրվի լիարժեք տեղեկատվություն առ այն, թե ինչ է իրեն սպասվում դրսում, որպեսզի նա պատրանքներից զուրկ պատկերացում ունենա իրականության մասին: Կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները եւ համագործակցությունը` խնդրի լուծման առավել օպտիմալ տարբերակներ գտնելու համար, իսկ աշնանը ռազմավարական նշանակության այս խնդրի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ:
 
 
 


29.06.2010
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը շարունակում է աշխատանքը
Հունիսի 29-ին Ուղղափառության միջխորհրդարանական 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը  աշխատանքները  շարունակեց  Էրեբունի-Պլազա հյուրանոցում: Վեհաժողովի առաջին նիստի քննարկման թեման էր «Ուղղափառության ավանդը արեւելաքրիստոնեական ավանդապաշտ երկրների պետականության կայացման եւ զարգացման գո...