Հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Սենատի անդամ, Սենատի ֆինանսների եւ էկոնոմիկայի մշտական հանձնաժողովի նախագահ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանին:
Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց նրա դերն ու ներուժը հայ- ռումինական հարաբերությունների զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր, եւ անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու փոխայցելությունները: Նա կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում :
Ռումինիայի Սենատի անդամ Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց Ռումինիայի Սենատի ու խորհրդարանի կառուցվածքը, նրանց գործունեությունը: Ինչ վերաբերում է Ռումինիայի հայ համայնքին, Վարուժան Ոսկանյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահին տեղեկացրեց, որ մեր ռումինահայ հայրենակիցները շատ հարգված են, իսկ համայնքը բավականին ազդեցիկ է:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի տնտեսության վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ռումինիայի Սենատի հայազգի անդամի միջոցով Սենատի նախագահին փոխանցեց Հայաստան այցելելու հրավերը:
ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի բացման հանդիսավոր արարողությունը
ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԼՂՀ ԱԺ նախագահ Ա...