Տպել
25.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

Հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նրա փորձն ու կարողությունները կնպաստեն հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջեւ եղած մեծ հեռավորությունը չի խանգարի քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը, եւ,  որպես Ազգային ժողովի նախագահ, ամեն ինչ կանի դրան նպաստելու համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է հայ-արգենտինական պատգամավորական խումբ:

Արգենտինայի դեսպանը շնորհակալություն  հայտնեց ընդունելության համար եւ փոխանցեց Արգենտինայի Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահների ողջույնները: Զրուցակիցները նշեցին, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։ Ընդգծվեց տնտեսական կապերը խորացնելու անհրաժեշտությունը եւ գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացումը բիզնես ֆորումների միջոցով, որոնք հնարավորություն կտան երկու երկրների գործարարներին ավելի լավ ճանաչել միմյանց, տեղեկանալ հնարավորություններին։

ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել բոլոր ծրագրերի իրականացմանը եւ անհրաժեշտ օրենսդրական դաշտի ձեւավորմանը:


25.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերի նախարարին
Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ավստրիայի Հանրապետության եվրոպական եւ միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությանը: Կարեւորելով Ավստրայի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան` պարոն Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այն նոր լիցք կ...

25.06.2010
Երեւանում կգումարվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովը
Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Երեւանում կգումարվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին կմասնակցեն 16 երկրների շուրջ 70 պատվիրակներ: ՈՒՄՎ պատվիրակներին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք եւ ...

25.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարին
Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով  հայ-քուվեյթական  հարաբերությունների զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց ՀՀ նախագահ Սեր...