National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
18.05.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց «Գաֆէսճեան» թանգարան
1 / 3
Թանգարանների միջազգային օրվան նվիրված ակցիայի շրջանակներում մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց «Գաֆէսճեան» թանգարան:

 Թանգարանների միջազգային օրը բոլոր երկրների օրացույցներում հայտնվել է 1977 թվականից, եւ առ այսօր մայիսի 18-ն անցնում է Թանգարանների միջազգային խորհրդի ընդունած որեւէ կարգախոսի ներքո: 2010 թվականի կարգախոսն է` «Թանգարանները հանուն ներդաշնակ հասարակության»: Արձագանքելով այս կարգախոսին` Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն եւ «Թանգարանների աշխատողների ու բարեկամների ասոցիացիա» հ/կ-ն  նախաձեռնել էին «Մշակութային ժառանգությունը հասանելի է բոլորին» խորագրով ակցիան: Ակցիային ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, մշակույթի նախարար  Հասմիկ Պողոսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը,  հաշմանդամներ, մանկատների երեխաներ:

 Ազգային ժողովի նախագահը  նախ շրջեց համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների մոնումենտալ քանդ?ակների պուրակում, այնուհետեւ թանգարանում մասնակցեց Թանգարանների միջազգային օրվան նվիրված ակցիային, որի նպատակն էր հաշմանդամներին հասանելի դարձնել մշակութային օջախները, քանի որ դրանք հարմարեցված չեն հենաշարժական խնդիրներով այցելուներին: Հովիկ Աբրահամյանը հաշմանդամների, մանկատների երեխաների հետ զրույցում նշեց, որ թանգարանի` հատուկ խնդիրներ ունեցող այցելուների համար այս միջոցառման կազմակերպումը չափազանց կարեւոր էր, բայց հարկ է, որ նրանք թանգարանային ցուցանմուշները դիտելու հնարավորություն ունենան ամբողջ տարվա ընթացքում: «Ես պատրաստ եմ օգնել այն կազմակերպություններին, մանկատներին ու ծերանոցներին, որոնք կցանկանան այցելել մշակութային օջախներ: Պետք է մտածենք նաեւ թեքահարթակների մասին», - ասաց ԱԺ նախագահը:

«Թանգարանների աշխատողների եւ բարեկամների  ասոցիացիա » հ/կ-ի եւ ԻԿՕՄ-ի Հայաստանի Ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` «Թանգարանների հանդես»-ի հրատարակությանն օժանդակելու, ինչպես նաեւ հաշմանդամներին մշտապես աջակցելու  եւ մշակութային խնդիրներին անդրադառնալու, դրանց լուծմանն օժանդակելու համար:

Հասարակական գործունեություն ծավալելու համար մշակույթի նախարարության կողմից ոսկե  մեդալ հանձնվեց «Ունիսոն»  հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանին, որն էլ առիթից օգտվելով խնդրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` օգնել «Փարոս» կամերային երգչախմբին պետական կարգավիճակ տալու հարցում: ԱԺ նախագահը խոստացավ աջակցել եւ նշեց, որ հաշմանդամների խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում, իսկ Ազգային ժողովում հաշմանդամների համար կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումները:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահն ու ներկաները ունկնդրեցին «Փարոս» կամերային երգչախմբի կատարումները: Երգչախմբի անդամների գերակշռող մասը հաշմանդամներ են:

Հովիկ Աբրահամյանը շրջեց «Գաֆէսճեան» թանգարանում, մասնավորապես «Գրիգոր Խանջյան» ցուցասրահում:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը կարեւորեց Թանգարանների միջազգային օրվան նվիրված այցը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն: Անդրադառնալով «Փարոս» կամերային երգչախմբի կատարումներին` նա տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի կողմից առաջարկություն է եղել խորհրդարանում եւս կազմակերպել երգչախմբի կատարումների ունկնդրում, եւ առաջիկայում ԱԺ աշխատակազմն ու իր գլխավորած հանձնաժողովը ձեռնամուխ կլինեն այդ մշակութային միջոցառման անցկացմանը:
 
 
 
 
 


29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարտի 29-ին՝ ժամը 13:00-ին, 214 սրահում տեղի կունենա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am