Տպել
06.04.2010
Ցուցահանդես` նվիրված Մայրության եւ գեղեցկության տոնին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի աջակցությամբ՝ ապրիլի 6-ին Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով՝ խորհրդարանի Կանաչ սրահում տեղի ունեցավ դիզայներ-նկարիչ Արեւ Պետրոսյանի ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, մշակույթի գործիչներ ։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Արեւ Պետրոսյանի գեղանկարների ցուցադրությունը հիանալի նվեր է Մայրության, գեղեցկության եւ սիրո տոնի կապակցությամբ եւ օգտվելով առիթից՝ ՀՀ օրենսդիր իշխանության ղեկավարը շնորհավորեց հանրապետության բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին գարնանային գեղեցիկ տոնի առթիվ։

Պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ  Արեւ Պետրոսյանի յուրօրինակ ստեղծագործություններում գերակշռում է հայրենասիրությունը, սերը։ Նա նոր ու անկրկնելի ոճով է ստեղծագործում։ Արվեստագետը ոչ բազմաթիվ ցուցահանդեսներ է կազմակերպել մեր երկրում, այլեւ արտասահմանում։

Գեղանկարչուհի Արեւ Պետրոսյանը երախտիքի խոսք ասելով ՀՀ ԱԺ նախագահին եւ խորհրդարանի աշխատակազմին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է ստեղծագործությունների ցուցադրությունը կազմակերպել ՀՀ Ազգային ժողովում։

 «Ես բացեցի իմ պատուհանը արվեստում, որը իմ հոգու արտացոլման աշխարհն է՝ իմ կյանքը, իմ սերը, իմ առաքելությունը---»՝ այսպես է բնորոշել իր իսկ արվեստը տաղանդավոր գեղանկարչուհին։
 


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...