Տպել
27.01.2010
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ

Հունվարի 27-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաեւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումը նախաձեռնել էր հայկական պատվիրակությունը:

Հանդիպման սկզբում շնորհավորելով պրն. Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայկական պատվիրակության ներկայացուցիչները  խնդրեցին պարզաբանումներ ներկայացնել նախօրեին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տրված պրն. Չավուշօղլուի հարցազրույցի կապակցությամբ:

ԵԽԽՎ նախագահը հայկական պատվիրակության անդամներին պարզաբանել է, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը մեկնաբանել է իր խոսքերը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է իր ասածի իմաստը: Ըստ պարոն Չավուշօղլուի, ինքը չի օգտագործել հարցազրույցում օգտագործված բառակապակցությունները, այլ խոսել է տարածաշրջանում առկա խնդիրների մասին, այդ թվում Ռուսաստան - Վրաստան,  Հայաստան-Ադրբեջան, Հայաստան -Թուրքիա հարաբերությունների մասին, որոնք պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով, որ ԼՂ հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում է եւ որ ինքը համարում է, որ ԵԽԽՎ-ն կարող է աջակից դերակատարում ունենալ բոլոր հակամարտությունների լուծման ուղղությամբ, հատկապես այն հարցերում որոնք առնչվում են մարդասիրական խնդիրներին:
 


27.01.2010
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների հայտարարությունը
ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի` ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցին, որում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնայ...

27.01.2010
ԱԺ մշտական հանձնաժողովները գումարեցին հերթական նիստերը
Հունվարի 27-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների  հերթական նիստերը: Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան մի խումբ օրինագծեր: Մի շարք օրինագծերի ...

27.01.2010
Շնորհակալագրեր` Բանակի օրվա առթիվ
Հունվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալագրեր եւ  դրամական պարգեւներ հանձնեց  ՀՀ զինված ուժերում երեք որդի ունեցող 11 ընտանիքների` Բանակի օրվա կապակցությամբ: Հայոց բանակի 18-րդ տարեդարձի նախօրեին խորհրդարանը հյուրընկալել էր  զինծառայողների ծնողներին, փոխվարչապ...

27.01.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրանի արտգործնախարարին
Հունվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին, որը Երեւանում է գտնվում հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին եւ նրա ղեկավարած պատվի...