Տպել
27.01.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրանի արտգործնախարարին
1 / 1

Հունվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին, որը Երեւանում է գտնվում հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը` պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները: ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի նիստը կպսակվի հաջողությամբ եւ առաջ կմղի մի շարք փոխշահավետ ծրագրեր էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում: Ապա զրուցակիցները քննարկեցին հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերը:

Հայ-իրանական երկկողմ հարաբերությունների համատեքստում զրուցակիցները նաեւ կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցությունը: Արտգործնախարար Մոթաքին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին փոխանցեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները եւ վերահաստատեց ՀՀ պաշտոնական այց կատարելու վերջինիս պատրաստակամությունը, որի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2009թ. սեպտեմբերին  ՀՀ ԱԺ նախագահի  ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Պարոն Աբրահամյանը եւս խնդրեց ԻԻՀ խորհրդարանի նախագահին փոխանցել իր ջերմ ողջույնները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ անդրադարձան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հարցերին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...