Տպել
25.01.2010
Աջակցություն «Փրկություն» հասարակական կազմակերպությանը
1 / 2

«Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոն հասարակական կազմակերպության առաքելությունն է նպաստել հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կրթական ու առողջապահական հիմնախնդիրների լուծմանը` նպատակ ունենալով նրանց լիարժեք ինտեգրելու հասարակության մեջ: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, 2009 թ. դեկտեմբերին այցելելով վերոնշյալ հասարակական կազմակերպություն, ծանոթացել էր հաշմանդամների ապրելակերպին, պայմաններին եւ խոստացել տնտեսվարող սուբյեկտների աջակցությամբ լուծել կազմակերպությանը տրանսպորտային միջոց տրամադրելու խնդիրը: Այս պայմանավորվածության շրջանակներում հունվարի 25-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ն գազել մակնիշի ավտոմեքենա նվիրեց «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոն հասարակական կազմակերպությանը: