Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Մկրտիչ Մինասյանի, Արեգ Ղուկասյանի, Գագիկ Մելիքյանի, Արա Բաբլոյանի, Սուքիաս Ավետիսյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Միշա Ստեփանյանի, Վարդան Բոստանջյանի, Մարտին Սարգսյանի հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը եւ պատգամավոր Գագիկ Մելիքյանը ներկայացրել են մեկական առաջարկ, եւ քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել համատեղել առաջարկները եւ օրինագիծը ԱԺ լիագումար նիստում քննարկման ներկայացնել լրամշակված տարբերակով:
Օրենքում նախատեսվող փոփոխությունների նպատակը խոշոր կազմակերպությունների հարկային պարտավորությունների թափանցիկության ապահովումն է: Օրինագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը. այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Պատգամավորներն այցելեցին Սեւան
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի պատգամավորներ Արմեն Մելիքյանը, Միշա Ստեփանյանը, Վահագն Մախսուդյանը, Բագրատ Սարգսյանը հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 30-ին այցելեցին Սեւանի տարածաշրջան` հետեւելու լճի ափամերձ տարածքների մաքրման աշ...
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց Պետդեպարտամենտի Կովկասյան գործերի տնօրեն Իթն Գոլդրիչին
Նոյեմբերի 30-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասյան գործերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Իթն Գոլդրիչին եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի առաջին քարտուղար Դանիել Հասթինգսին: Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի հրավերով դեկտեմբերի 2-ին կսկսվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության քառօրյա պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամ...
Համագործակցություն հանուն գենդերային հավասարության
Նոյեմբերի 30-ին Բրիտանական Խորհրդի «Wo/Men in Politics» (կանայք եւ տղամարդիկ քաղաքականության մեջ) ծրագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովը` ի դեմս ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի եւ Բրիտանական խորհուրդը` ի դեմս Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի կնքեցին փոխըմբռնման հու...