Տպել
27.11.2009
Խորհրդարանը կընտրի ՀՌԱՀ-ի չորս անդամ
1 / 1

Նոյեմբերի 27-ին խորհդարանում անցկացվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար հայտարարված մրցույթը:  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ ԱԺ կանոնակարգի համաձայն` հանձնաժողովի անդամների կեսին այսուհետեւ մրցութային կարգով եւ վեց տարի ժամկետով ընտրելու է Ազգային ժողովը, իսկ մյուս կեսին` կրկին վեց տարի ժամկետով, նշանակելու է հանրապետության Նախագահը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանագրով ստեղծված եւ համամասնորեն խորհրդարանի քաղաքական ուժերը ներկայացնող  մրցութային հանձնաժողովը կազմված է 6 անդամներից: Սուրեն Գեւորգյանը, ով նաեւ հանձնաժողովի նախագահն է, եւ Կարեն Աղամյանը ներկայացնում են ՀՀԿ-ն,  Արամ Հովհաննիսյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Մանվել Մկրտչյանը` ՀՅԴ կուսակցությունը, Լյուդմիլա Մելիքյանը` ՕԵԿ-ը, Ալեն Սիմոնյանը` «Ժառանգություն» կուսակցությունը: Մրցույթին մասնակցում էր 8 թեկնածու:  Մրցույթին մասնակցած թեկնածուներն են Կարեն Վարդանյանը, Հայկ Քոթանյանը, Գեւորգ Հարությունյանը, Գոհարիկ Արշակյանը, Կորյուն Առաքելյանը, Արմեն Մկրտչյանը, Արամ Մելքոնյանը, Սպարտակ Ղարաբաղցյանը: Երկու` թեսթային եւ բանավոր փուլով անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում կներկայացվեն պատգամավորներին, եւ Ազգային ժողովը որոշմամբ կընտրի հանձնաժողովի անդամներին:

Թեսթային փուլում մրցույթի բոլոր մասնակիցները, բացառությամբ Սպարտակ Ղարաբաղցյանի, հաղթահարեցին անհրաժեշտ միավորների` 90 տոկոսանոց շեմը եւ կներկայացվեն խորհրդարանի ընտությանը: Մրցույթում հաղթած յոթ մասնակիցներն անցան նաեւ հարցազրույցի փուլը: Նշենք, որ բանավոր փուլի արդյունքները թեեւ պատգամավորներին կօգնեն կողմնորոշվել ընտրություն կատարելիս, բայց թեսթերի արդյունքների վրա որեւէ ազդեցություն չունեն:

Հանձնաժողովի նախագահի խոսքերով` մրցութային գործընթացը  կազմակերպվել է անաչառ եւ հրապարակային. լրագրողներին առաջին անգամ ընձեռվել է մրցույթին ներկա գտնվելու եւ հարցաշարերի համակարգչային ընտրությանը, ինչպես նաեւ հարցազրույցին ականտես լինելու հնարավորություն:


27.11.2009
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Հնդկաստանի նորանշանակ դեսպանին
Նոյեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանի եւ Հնդկաստանի  մ...