Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Քյու-Հենին (նստավայրը` Մոսկվա):
Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկեցին ս.թ. դեկտեմբերի 2-ից 6-ը ՀՀ ԱԺ նախագահի Կորեայի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կլինի վերջին ժամանակաշրջանում առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Կորեայի Հանրապետություն` զրուցակիցները վստահություն հայտնեցին, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը: Այդ համատեքստում նրանք հատկապես կարեւորեցին առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, որի համար անհրաժեշտ համարեցին երկու երկրների գործարարների միջեւ շփումների խրախուսումը:
Պարոն Աբրահամյանը նշեց, որ չնայած Հայաստանն ու Կորեան բաժանող տարածությանը` այցը իրենց պատմությամբ եւ հոգեւոր նկարագրով իրար նման երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն է ընձեռում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նաեւ կարեւորեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի հետ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը:
Ավարտվեց ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի մանկապատանեկան հանրապետական առաջին մրցույթ-փառատոնը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, «Մետաքսյա Սիմոնյան» եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամների նախաձեռնությամբ արդեն երկու ամիս է ընթանում է ասմունքի մանկապատանեկան հանրապետական առաջին մրցույթ-փառատոնը` նվիրված հայ ազգային պոեզիային: Հայաստանի բ...
Ընդլայնված քննարկումներ «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Նոյեմբերի 26-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր Արթուր Աղաբեկյանի, Վահան Հովհաննիսյանի, Հրայր Կարապետյանի եւ Միքայել Մանուկյանի հեղինակած «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ընդլայնվ...
Հասարակական կազմակերպությունների գործունեության կանոնակարգմանը ուղղված խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մ...
ԱԺ նախագահի տեղակալը ընդունեց ֆրանսիացի պատգամավորներին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը նոյեմբերի 26-ին հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Մարսել քաղաքի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումին եւ ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության անդամ Քրիստիան Բատային:Ողջունելով հյուրերի այցը Հ...
Թուրք մտավորականները ՀՀ Ազգային ժողովում
Նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողով էր այցելել Թուրքիայից ժամանած մտավորականների եւ կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը: Պատվիրակությունը Հայաստանում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի «Եվրաինտեգրումը եւ գենդերային հարցերը» ծրագրի...
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 26-ին ընդունեց փաստահավաք առաքելությամբ տարածաշրջան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Քրիստիան Բատային եւ Ռոլանդ Բլյումին:...