Տպել
21.11.2009
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց «Ագոյի» խմբի անդամների հետ

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ:

Պարոն Նիկոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքները,   եզրափակիչ զեկույցի հիմնական ուղղվածությունը եւ   ընթացիկ աշխատանքների վերաբերյալ իր դիրքորոշումը:

Պարոն Նիկոյանը նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովը դժվարին աշխատանքի արդյունքում ներկայացրել է ամփոփիչ օբյեկտիվ ու անաչառ եզրակացություն:  Հանձնաժողովը իրադարձությունները  քննելիս հիմնվել է ճշգրիտ փաստերի վրա, այդ պատճառով առայժմ  հիմնավորված քննադատություն չկա ոչ իշխանական եւ ոչ էլ ընդդիմադիր կողմից: Պարոն Նիկոյանը հավելեց, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները դրական են արտահայտվել ներկայացված զեկույցի վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշեց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը իրադարձությունների կրկնությունը բացառելու նպատակով զեկույցում քաղաքական, դատաիրավական, սոցիալ-տնտեսական, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտների խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել, որոնց կատարման ընթացքին հետեւելու նպատակով անհրաժեշտ է համարում ստեղծել մոնիթորինգի խումբ: Պարոն Նիկոյանը իրազեկեց, որ  քննարկվում է այն հարցը, թե դա հանձնարարվի որեւէ մշտական հանձնաժողովի, թե ստեղծվի նոր ժամանակավոր հանձնաժողով:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին  պարոն Նիկոյանին տեղեկատվության, կատարված բարդ  ու մանրակրկիտ աշխատանքի համար եւ հույս հայտնեցին, որ պարոն Նիկոյանը կաշխատի զեկույցում առաջադրված առաջարկների իրականացման ուղղությամբ:


21.11.2009
«Ագոյի» խմբի հանդիպումները Ազգային ժողովում
Նոյեմբերի 21-ին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները` Արտակ Դավթյանը (ՀՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Արծրունի Աղաջանյանը(ՕԵԿ), Լիլիթ Գալստյանը  (ՀՀԴ) եւ Լարիսա Ալավերդյանը (Ժառանգություն), հանդիպեցին ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորած ԵԽ նախարարների կոմի...