Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին ` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը ԵԽ Ագոյի խմբին ներկայացրեց 2008թ. ընտրություններին հաջորդած զարգացումները եւ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: Մանրակրկիտ քննարկելով վերջին մեկուկես տարվա զարգացումները` կողմերը համաձայնեցին, որ այդ բնագավառում լուրջ առաջընթաց է արձանագրվել: Զրուցակիցները նաեւ համաձայնեցին, որ այդ առաջընթացն ամրապնդելու համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը` խրախուսելով հասարակության վստահությունը պետական հաստատությունների հանդեպ եւ հանրային համաձայնության ձեւավորումը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ անդրադարձան առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցին:
Խորհրդարանական ճեպազրույցները
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցան խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները: Հարցերն առնչվում էին «2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, ընթացիկ շաբաթավերջին Մյունխենում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը: հրաժարականին:Խոսելով...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լիտվայի արտաքին գործերի նախարարին
Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասին:Ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը` պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ այս այցը կհանդիսանա հերթական խթանը Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հա...
Խորհրդարանում նշվեց «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի 20-ամյակը
Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի ղեկավարության ու պատգամավորների, մշակույթի նախարարի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այյլ հյուրերի մասնակցությամբ խորհրդարանում նշվեց «Երեխաների իրավունքների մասին» կոնվ...
Շվեդիայի դեսպանը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպան Լանս Գունաբ Ադենին: Հանդիպմանը ներկա էր Շվեդիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը:Ողջունելով հյուրին խորհրդարանում, տիկին Զոհրաբյանը կարեւո...