Տպել
19.11.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահին

Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների կազմակերպության (EUROSAI) նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Յաժիերսկիին:

Ողջունելով հյուրին` պարոն Աբրահամյանը կարեւորեց Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահի այցը Հայաստան ինչպես հայ-լեհական երկկողմ համագործակցությունը զարգացնելու, այնպես էլ եվրոպական կառույցների գործունեությանը մեր երկրի մասնակցության տեսանկյունից: ՀՀ ԱԺ նախագահը, վերհիշելով ս.թ. ապրիլին Վարշավա կատարած իր պաշտոնական այցը, խնդրեց պարոն Յաժիերսկուն իր ջերմ ողջույնները փոխանցել Լեհաստանի Սենատի ու Սեյմի նախագահներին, ինչպես նաեւ երկրի վարչապետին:

Զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը նաեւ իր գոհունակությունը հայտնեց ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) գործունեության կապակցությամբ եւ իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց ՀՀ ՎՊ անկախությունն ապահովելուն ուղղված օրենսդրական եւ գործնական երաշխիքներին: Այդ համատեքստում զրուցակիցները համաձայնեցին, որ բարձրագույն վերահսկիչ մարմինների գործունեության արդյունավետության տեսանկյունից դրանց անկախությունն է ամենակարեւոր գործոնը: Պարոն Աբրահամյանն իր զրուցակցին մանրակրկիտ ներկայացրեց ՀՀ ԱԺ եւ ՀՀ ՎՊ փոխգործակցությունը եւ դրա կարեւորությունը բյուջետային միջոցների նպատակային ծախսերն ու դրանց հանդեպ ՀՀ ԱԺ վերահսկողությունն արդյունավետորեն իրականացնելու տեսանկյունից: Նա մասնավորապես նշեց, որ հենց իր նախաձեռնությամբ ՀՀ ՎՊ 2010թ. ստուգումների շարքում ընդգրկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմը, որպեսզի հայ հանրությանը կարողանա համոզվել երկրի օրենսդիր մարմնի գործունեության թափանցիկության մեջ:

Հանդիպմանը նաեւ մասնակցեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:



19.11.2009
Ավարտվեցին «2010 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումները
Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը` քննարկելով «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորները շարունակեցին հարցերով դիմել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին, որից հետո գալիք տարվա հիմնական  ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ Կենտրոնական բանկ...

19.11.2009
Հովիկ Աբրահամյան. «ԺՀՄԻԳ հետ համագործակցությունը նպաստում է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»
Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) տնօրեն դեսպան Յանեզ Լենարչիչին:Ողջունելով հյուրին` ՀՀ Ա...

19.11.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 19-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքին: Ողջունելով հյուրին ` տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները, ինչը հաշվի առնելով հույս հ...