Տպել
19.11.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Նոյեմբերի 19-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքին:

 Ողջունելով հյուրին ` տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները, ինչը հաշվի առնելով հույս հայտնեց, որ նման բարձր որակական հարաբերություններ  կարող են հաստատվել նաեւ տնտեսական ոլորտում:   Հայաստանի` որպես արտաքին քաղաքական գերակայություն հռչակած եվրաինտեգրման հարցում տիկին Զոհրաբյանը կարեւորեց Ֆրանսիայի, որպես ԵՄ-ի առանցքային երկրներից մեկի դերակատարությունն ու փորձը եւ հույս հայտնեց, որ այդ ոլորտում փոխգործակցությունը կլինի շատ ավելի ակտիվ:

Մեկ անգամ եւս շեշտելով ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը՝ հանձնաժողովի նախագահը բարձր գնահատեց Ֆրանսիայի`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը հակամարտությունը խաղաղ բանակցային գործընթացով հանգուցալուծելու գործում։  Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` տիկին Զոհրաբյանը կրկին անգամ վերահաստատեց, որ հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը առանձին գործընթաց է եւ որեւէ աղերս չունի ԼՂ հարցի կարգավորման հետ, ինչը, ըստ հանձնաժողովի նախագահի, բազմիցս փաստել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները։ Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության հարցերին, Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է որդեգրած քաղաքականությանը  եւ կողմ է տարբեր խնդիրների շուրջ տարածաշրջանային համագործակցությանը, չնայած այն հանգամանքին, որ դրանք հետեւողականորեն խոչընդոտվում են հարեւան Ադրբեջանի կողմից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքը վերահաստատեց Ֆրանսիայի պատրաստակամությունը փոխշահավետ հարաբերությունների զարգացման հարցում: Քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր:


19.11.2009
Ավարտվեցին «2010 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումները
Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը` քննարկելով «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորները շարունակեցին հարցերով դիմել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին, որից հետո գալիք տարվա հիմնական  ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ Կենտրոնական բանկ...

19.11.2009
Հովիկ Աբրահամյան. «ԺՀՄԻԳ հետ համագործակցությունը նպաստում է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»
Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) տնօրեն դեսպան Յանեզ Լենարչիչին:Ողջունելով հյուրին` ՀՀ Ա...

19.11.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահին
Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների կազմակերպության (EUROSAI) նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Յաժիերսկիին:Ողջունելով հյուրին` պարոն Աբրահամյանը կարեւորեց Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պա...