Տպել
06.11.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:

Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը կարեւորեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը եւ հայտնեց այն զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Զրուցակիցները համաձայնեցին, որ այն պետք է լինի թափանցիկ ու հասկանալի հայ հասարակության համար: Այդ համատեքստում նրանք քննարկեցին ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախաձեռնությունները, ինչպես նաեւ Հայաստանում զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները եւ արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում համագործակցության ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերին:


06.11.2009
ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի  տնտեսական  հարցերի ու  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  արդյունաբերության, քաղաքաշինության, տրան...

06.11.2009
Հանդիպում հանձնաժողովում
Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանդիպեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին:Հրայր Կարապետյանը բարձր գնահատեց ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված...