Տպել
03.11.2009
Հանդիպում Եվրոպայի Խորհրդի երիտասարդության եւ սպորտի հարցերով տնօրենի հետ

Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի երիտասարդության եւ սպորտի հարցերով տնօրեն Ռալֆ-Ռենե Վայնգարտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Պարոն Նիկոյանը կարեւորեց ՀՀ երիտասարդության եվրաինտեգրման, համագործակցային գործընթացներին նրանց լիարժեք մասնակցության խնդիրները, ինչպես նաեւ միջազգային շարժունության եւ միջմշակութային երկխոսության  ապահովումն ու զարգացումը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` երիտասարդության հիմնախնդիրները միշտ էլ եղել են Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում: Այդ հարցերով հիմնականում զբաղվում է ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկը, թեեւ բոլոր պատգամավորներն էլ համապատասխան օրինագծերի քննարկման ժամանակ  առնչվում են երիտասարդության խնդիրներին:

Պարոն Դավթյանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի նստաշրջան է, ինչ քննարկվում է երիտասարդության մասին օրենքի նախագիծը, որը, սակայն մերժվել է դեկլարատիվ բնույթ ունենալու պատճառով: Ազգային ժողովը նախանձախնդիր է այս հարցում եւ նպատակ ունի ընդունել մի օրենք, որը երիտասարդության կոնկրետ կարիքների լուծման մեխանիզմներ կապահովի: Նա հույս հայտնեց, որ երիտասարդության մասին օրենքը  քննարկման կդրվի Ազգային ժողովի`  2010 թ, գարնանային նստաշրջանում:
Պարոն Ռալֆ-Ռենե Վայնգարտները գոհունակությամբ արձանագրեց, որ երկու օրվա ընթացքում տարբեր  հանդիպումներից ինքն այն տպավորությունն է ստացել, որ Հայաստանում երիտասարդության քաղաքականությունը իրական ու տեսանելի աճ է գրանցել, ինչը հավաստում է երիտասարդության ակտիվության, նրա խնդիրները ուշադրության կենտրոնում պահող պետական մարմինների հոգատարության ու ձեռնարկած քայլերի մասին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Եվրոպայի խորհրդի  քաղաքականության շրջանակներում երիտասարդների քաղաքացիությունը, շարժունությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը եւ մշակութային բազմակարծության զարգացումը խթանող տեղական ու միջազգային ծրագրերին:


03.11.2009
Խորհրդարանական հանձնաժողովներում բյուջետային քննարկումները շարունակվում են
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի ոլորտների 2010 թվականին նախատեսված ֆինանսական հատկացումները:Ն...

03.11.2009
Հանդիպում հանձնաժողովում
Նոյեմբերի 3-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեի եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության Գործառնական/ Հարեւանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենին: Հանդիպման ընթացքում...