Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդունեցին Սոչիի քաղաքային Դումայի ղեկավար Վալերի Պոդպովետնիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, «Սոչի-2010» օլիմպիական խաղերի կազմակերպման ընթացքին, հոկտեմբերի 23-ից 25-ը Երեւանում կայանալիք Պանարմենիան Էքսպո-2009 ավանդական դարձած ցուցահանդեսին, հայկական համայնքի դերակատարությանը Սոչիի քաղաքական, հասարակական եւ մշակութային կյանքում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին Երեւանի եւ Սոչիի միջեւ համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ եղավ նաեւ առեւտրի եւ արդյունաբերության, շինարարության, տնտեսության եւ այլ ոլորտներին առնչվող հարցերի:
ԱԺ մշտական հանձնաժողովներում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 22-ին Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ անցկացված նիստում քննարկեց օրակարգային երկու հարց:Երկու նախաձեռնություններն էլ կառավարությանն էին, եւ դրանք ներկայացրեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:«ՀՀ ջրի ա...
Խորհրդարանական լսումներ` «Հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացը Հայաստանում եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում» թեմայով
Հոկտեմբերի 22-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների թեման Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացն էր եւ դրա ներդրման ենթադրյալ հետեւանքները:Աժ գիտության, կրթու...