«ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, «Մետաքսյա Սիմոնյան» եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամների նախաձեռնությամբ անցկացվում է ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոն, որը նվիրված է հայ ազգային պոեզիային: Հայաստանի մարզերի, Ջավախքի եւ Արցախի դպրոցների 11-17 տարեկան 2000 դպրոցականներ արդեն մասնակցել են փառատոնի առաջին փուլին:
Հոկտեմբերի 20-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ մեկնարկեց փառատոնի երկրորդ փուլը: Արարատի, Արտաշատի եւ Մասիսի դպրոցների 28 ներկայացուցիչներ արտասանեցին Չարենցի, Իսահակյանի, Սահյանի, Սեւակի ստեղծագործություններից: Արարատի մարզային փուլի մասնակիցներից վեցը ճանաչվեցին հաղթողներ, որոնք ներկայացնում էին 11-13 եւ 14-17 տարիքային խմբերը: Մասնակիցներն ու հաղթողները պարգեւատրվեցին գրքերով ու ծաղիկներով: Արարատի մարզային փուլի հաղթողները կմասնակցեն փառատոնի եզրափակիչ փուլին, որը կկայանա դեկտեմբերին:
Հանդիպումները շարունակվում են ԱԺ մշտական հանձնաժողովներում
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 20-ին հանդիպեց Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պրն. Հենկ Յան Օրմելի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Արմեն Ռուստամյանը նշեց այս...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Նիդեռլանդների խորհրդարանի պատվիրակությանը
Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Հենկ Յան Օրմելի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ հարկի ներքո` խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հ...
Հովիկ Աբրահամյան. «Ազգային ժողովը պատրաստ է նպաստել համաշխարհային բանկի հետ համագործակցությանը»
Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ ՀԲ գրասենյակի ղեկավարը քննարկեցին այդ միջազգային կառույցի աջակցությամբ բարեփոխումների իրականացման եւ ՀՀ ԱԺ մասնագիտա...
ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպեցին Նիդեռլանդների խորհրդարանական պատվիրակության հետ
Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, քարտուղար Էդուարդ Շարմազանովը, խմբակցության անդամներ Վոլոդյա Բադալյանը եւ Կարեն Ավագյանը հանդիպեցին Նիդեռլանդների խորհրդարանական մեծամասնության` քրիստոնյա-դեմոկրատների ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ն...