National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
05.09.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի Սբ. Հովհաննես եկեղեցու խաչերի օծման եւ տեղադրման արարողությանը

Սեպտեմբերի 5-ին Արտաշատում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու զանգակատան եւ կենտրոնական գմբեթի խաչերի օծման եւ տեղադրման հանդիսավոր արարողությունը։

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանը կատարեց եկեղեցու խաչերի օծման արարողությունը՝ սրբալույս մյուռոնով օծելով զանգակատան եւ եկեղեցու կենտրոնական գմբեթի խաչերը։ Դիմելով հավատավոր ժողովրդին` Տեր Նավասարդն իր գնահատանքը հայտնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ում նախաձեռնությամբ կառուցվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին։

Պարոն Աբրահամյանը եւ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` հոգեւոր հովիվների եւ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, եղան Սուրբ Հովհաննես եկեղեցում եւ ծանոթացան շինարարության ընթացքին։

Գրեթե ավարտուն Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվում է տուֆից, հայկական ավանդական ճարտարապետության ոճով եւ լուծումներով։ Եկեղեցու բարձրությունը 35 մետր է: Այն զբաղեցնում է 500 քառակուսի մետր տարածք, իսկ ընդհանուր եկեղեցական համալիրի համար հատկացվել է  2.5 հեկտար տարածք։
Սբ. Հովհաննես եկեղեցու հիմնարկեքը 2002թ. կատարեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Մինչեւ Սբ. Հովհաննես եկեղեցու կառուցումն Արտաշատում չկար գործող եկեղեցի։ Քաղաքի բնակիչները հաճախում էին հարեւանությամբ գտնվող Մրգավանի Սուրբ Հակոբ եւ Խոր Վիրապի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները։

Նախատեսված է, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները կավարտվեն 2010թ-ին, իսկ ամբողջ եկեղեցական համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թ-ին։


28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...

28.03.2024
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 28-ին` ժամը 15:30-ին, 214 սրահում:Մարտի 28-ին` ժամը 13:00-ին, 314 սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am