Տպել
26.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի ժողովուրդը երախտապարտ է Նորվեգիային 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերված մարդասիրական օգնության համար»

Մայիսի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կնուտ Հոուգին (նստավայրը` Մոսկվա):

ԱԺ նախագահը, շնորհավորելով դեսպան Հոուգին Հայաստանում իր առաքելությունը սկսելու կապակցությամբ, իր համոզմունքը հայտնեց, որ նա կնպաստի երկկողմ հարաբերությունները նոր մակարդդակի բարձրացնելու գործին: Հայաստանի խորհրդարանի նախագահը շեշտեց, որ անհրաժեշտ է համարում աշխուժացնել հայ-նորվեգական խոհրրդարանական շփումները:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի ժողովուրդը երախտապարտ է Նորվեգիային 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերված մարդասիրական օգնության համար: Վերհիշելով Ֆրիտյոֆ Նանսենի ավանդը 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով իրենց հայրենիքից զրկված հայ փախստականների իրավունքները պաշտպանելու գործում` զրուցակիցները համաձայնեցին, որ հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունները ունեն հարուստ պատմություն: Կողմերը համակարծիք էին, որ առկա ներուժը թույլ է տալիս զարգացնել երկկողմ տնտեսական եւ մշակութային շփումները:

Զրույցի ընթացքում կողմերը նաեւ արծարծեցին տարածաշրջանային անվտանգության եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Նորվեգիայի համագործակցության հարցերը:


26.05.2009
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց «Կանանց լիդերության դպրոցի» շրջանավարտների հետ
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի հիմնադրած  «Կանանց լիդերության դպրոցի» «Բարձրագույն քաղաքական դասընթացներ» հոսքի մի խումբ շրջանավարտ կանանց հետ, ովքեր անդամներ են հայաստանյան մի շարք ասոցիացիաների, հասարակական կազմակերպ...