Տպել
20.05.2009
Ցուցահանդես Ազգային ժողովում
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի Կանաչ սրահում բացվեց գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադայի գեղարվեստական լուսանկարչության անհատական ցուցահանդեսը, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Արեւիկ Պետրոսյանը, Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ: Նշենք, որ Սամվել Սեւադան արժանացել է Կաթոլիկ Եկեղեցու ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդ կարդինալ Մահոնիի դիպլոմին` կերպարվեստի բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար, Հարավային Կալի‎ֆորնիայի կինոգործիչների միության «Ոսկե հրեշտակ» մրցանակին, Թեքեյան մրցանակի դափնեկիր է: Աշխարհի տարբեր երկրներում Սամվել Սեւադան բացել է ավելի քան 30 գեղանկարչական եւ 4 գեղարվեստական լուսանկարչության անհատական ցուցահանդեսներ:

Ըստ գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սեւադայի` իր արվեստում գերիշխում է մարդը եւ նա փորձում է իր նկարներում բացահայտել հասարակ մարդուն: Նա նշեց, որ ԱՄՆ-ից Երեւան վերադառնալուց հետո ստեղծել է իր արվստանոցը, որտեղ բազմաթիվ հայ պատանիներ ու աղջիկներ սովորում են գեղարվեստի լեզուն, տիրապետում գեղարվեստական լուսանկարչության գաղտնիքներին:

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը գտնում է, որ Սամվել Սեւադայի յուրաքանչյուր գործ մտորումների առիթ է տալիս ոչ միայն գեղեցիկի մասին, այլ նաեւ փիլիսոփայական բարդ գաղափարների:

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...