Տպել
19.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Վստահ եմ, որ Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների համագործակցոթյունը կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը»

Մայիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Ողջունելով Արցախի ղեկավարին Հայաստանի խորհրդարանում` Հ. Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել են կապերը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջեւ: Այդ համատեքստում նա կարեւորեց խորհրդարանական համագործակցությունը, փոխադարձ այցերի կազմակերպումը եւ մասնագիտական հանձնաժողովների միջեւ ուղղակի կապերի զարգացումը: Ազգային ժողովի նախագահն իր վստահությունը հայտնեց առ այն, որ այդ համագործակցոթյունը կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը:

Այնուհետեւ զրուցակիցներն առանձնազրույց ունեցան, որի ընթացքում քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:


19.05.2009
Շարունակվեց ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում նաեւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը քվեարկության դրվեց   նոր խմբագ...

19.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Անհրաժեշտ է խրախուսել Հայաստանի եւ Մարոկկոյի խորհրդարանականների շփումները»
Մայիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբդելջալիլ Սոբրիին (նստավայրը` Կիեւ):Հայաստանի խորհրդարանի նախագահն առաջարկեց խրախուսել երկու երկրների խոհրրդարանական շփումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել...