Տպել
14.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանում Բրազիլիայի առաջին դեսպանն իր ուրույն ոճով դրեց երկկողմ համագործակցության ամրապնդման համար անհրաժեշտ հիմնաքարը»

Մայիսի 14-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենատե Ստիլլեին` Երեւանում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց տկն. Ստիլլեին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց Երեւանում Բրազիլիայի առաջին դեսպանի աշխատանքը եւ շեշտեց, որ իր ուրույն ոճով նա դրեց երկկողմ համագործակցության ամրապնդման համար անհրաժեշտ հիմնաքարը: ԱԺ նախագահը տեղեկացրեց դեսպանին, որ հայ օրենսդիրները ստեղծել են Հայաստան-Բրազիլիա բարեկամության խումբ եւ հույս հայտնեց, որ նմանատիպ մի խումբ կստեղծվի նաեւ բրազիլացի պատգամավորների կողմից: Այնուհետեւ զրուցակիցները արծարծեցին հայ-բրազիլական առեւտրանտեսական, մշակութային, սպորտային, երիտասարդական շփումներն աշխուժացնելու հարցերը:

Ամփոփելով զրույցը` Հ.Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպան Ստիլլեին իր ձեռնարկումներում եւ հույս հայտնեց, որ նա բարեկամական կապը մեր երկրի հետ կշարունակի դիվանագիտական առաքելությունը Երեւանում ավարտելուց հետո եւս:


14.05.2009
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում
Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Արա Բաբլոյանի նախագահությամբ: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առողջապահության փոխն...