National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
12.05.2009
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պատվիրակությունը խորհրդարանում

Մայիսի 12-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Խաղաղ հավաքների ազատության հասարակական մոնիտորինգ» ծրագրի արդյունքներն ու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

ԵԱՀԿ/ԺՄԻԳ մարդու իրավունքների բաժնի ղեկավարի տեղակալ Քրիստին Մարդիրոսյանը հայտնեց, որ այցի նպատակն է պարզել քաղաքացիական հասարակության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ ԵԱՀԿ-ի աջակցությունն այս հարցում դարձնել առավել արդյունավետ: Նա տեղեկացրեց, որ այս համատեքստում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ հ/կ-ների, միջազգային կազմակերպությունների ու պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների հետ: Տիկին Մարդիրոսյանին հետաքրքրում էր, թե Հայաստանում ինչպիսի՞ն են հարաբերությունները քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների միջեւ:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հանձնաժողովի գործունեությունը ներկայացնելուց հետո տեղեկացրեց, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը փոփոխվել է 2008 թ. մարտիմեկյան դեպքերից հետո, երբ երկրում հասարակական լարվածություն էր ստեղծվել: Ըստ նրա` խորհրդարանը պետք է մեղմեր իշխանությունների ու ընդդիմության միջեւ ստեղծված լարվածությունը եւ երկրում վերահաստատեր փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտը, ինչը եւ հաջողվեց: Ռաֆիկ Պետրոսյանը հավաստիացրեց, որ իշխանությունների քայլերը (2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի, փաստահավաք խմբի, Հանրային խորհրդի ստեղծում) նպաստել են երկրում ստեղծված իրավիճակի կարգավորմանը եւ հանդուրժողականության ապահովմանը: Պարոն Պետրոսյանն ընդգծեց, որ հավաքների ազատությունը վերջին շրջանում լիովին կիրառվում է: Քաղաքացիական հասարակությունը, ըստ հանձնաժողովի փոխնախագահի, մասնակցում է օրենքների նախագծերի ստեղծմանը, կազմակերպվում են խորհրդարանական լսումներ, քննարկումներին մասնակից են դառնում նաեւ հասարակության ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:



12.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին
Մայիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Արսալան Ֆաթհիփուրին եւ խմբի անդամներին:Զրույցի սկզբում պրն. Ֆաթհիփուրը Հայաստանի խորհրդարանի ղեկավարին փոխանցեց ԻԻՀ իր գործընկերոջ` պրն....

12.05.2009
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները խորհրդարանում
Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը եւ խմբի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արտյուշ Շահբազյանը, Սերյոժա Աբրահամյանը, Վոլոդյա Բադալյանը, Սուքիաս Ավետիսյանը, Վահագն Մախսուդյանը  հանդիպեցին եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ Մեջլիսի Ի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am