Մայիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության
պատգամավորական խմբի նախագահ Արսալան Ֆաթհիփուրին եւ խմբի անդամներին:
Զրույցի սկզբում պրն. Ֆաթհիփուրը Հայաստանի խորհրդարանի ղեկավարին փոխանցեց ԻԻՀ իր գործընկերոջ` պրն. Լարիջանիի ջերմ ողջույնները եւ վերջինիս անունից վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահին հղված Իրան պաշտոնական այց կատարելու հրավերը: Հովիկ Աբրահամյանն իր երախտագիտությունը հայտնեց այդ հրավերի համար, ապա կողմերն անդրադարձան այցի կազմակերպման մանրամասներին:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հայաստանի եւ Իրանի խորհրդարանների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Երկուստեք համաձայնությամբ կողմերը քննարկեցին օրենսդիրների կողմից հնարավոր ձեռնարկվելիք քայլերը համագործակցությունն ամրապնդելու նպատակով: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձան առեւտրատնտեսական, տրանսպորտի, կապի, ինչպես նաեւ մի շարք այլ բնագավառներում առկա համագործակցության ծրագրերին: Նրանք նաեւ արծարծեցին տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը:
Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանը:
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պատվիրակությունը խորհրդարանում
Մայիսի 12-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Խաղաղ հավաքների ազատության հասարակա...
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները խորհրդարանում
Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը եւ խմբի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արտյուշ Շահբազյանը, Սերյոժա Աբրահամյանը, Վոլոդյա Բադալյանը, Սուքիաս Ավետիսյանը, Վահագն Մախսուդյանը հանդիպեցին եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ Մեջլիսի Ի...