Տպել
08.05.2009
Քննարկում հանձնաժողովում

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 8-ին նախաձեռնել էր քննարկում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած`  «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում եւ «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Այն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է խորհրդարանի վերջին քառօրյայում, սակայն քվեարակության դեռ չի դրվել:

Քննարկմանը մասնակցելու էին հրավիրվել ԱԺ պատգամավորներ, գերատեսչական մարմինների, որսորդական միությունների եւ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, հիմնավորելով այս ձեւաչափով քննարկման օգտակարությունը, նշեց, որ  արդյունքում նախագծերը կդառնան առավել ամբողջական եւ իրականությանը համահունչ: Թեեւ փաթեթի հեղինակն ընդունել է կառավարության ներկայացրած առաջարկությունները, դեռ կան վիճահարույց կետեր:

Վիկտոր Դալլաքյանը, ներկայացնելով օրինագծերը, խոսեց որսագողության դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտության մասին: Նա որպես  տարբերակ առաջարկեց  գործող օրենքը լրացնել նոր`  որսի արգելված ձեւերը, միջոցներն ու մեթոդները նկարագրող հոդվածով:   Զուգահեռաբար պատգամավորը տեսնում է քրեական օրենսգրքով նախատեսված պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտություն եւ առաջարկեց բնության հատուկ պահպանվող տարածքում որս կա տարելու դեպքում սահմանել տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով: Նիստին ներկա բնապահապանները կարծիք հայտնեցին, որ պետք է սահմանել առավել խիստ պատժաչափեր` հատկապես բազմակի խախտումների համար, քանի որ կենդանական աշխարհն այսօր պաշտպանության կարիք ունի եւ մի շարք տեսակներ  կանգնած են ոչնչացման վտանգի առաջ:    Որսորդմիությունների կողմից առաջարկ հնչեց, որ տրվի նրանց որսագողերին բռնելու,  զենքն առգրավելու եւ իրավապահ մարմիններին փոխանցելու իրավունք: Բարձրացվեց նաեւ որսորդական վկայականները միասնականորեն` մեկ մարմնի կողմից տրամադրելու հարցը:

Քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկությունները  կներկայացվեն նախագծերի հեղինակին: Մինչ այդ որոշվեց  թռչունների եւ վայրի կենդանիների  ապրելավայրերը վնասելուն եւ կենդանիներին անազատ պահելուն վերաբերող դրույթները հանել այս նախագծից`   դրանց կարգավորումը վերապահելով  «Կենդանական աշխարհի մասին» օրենքին:


08.05.2009
Նախաքննական մարմնի համար անընդունելի է փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթուղթը
Մայիսի 8-ին Սամվել Նիկոյանի նախագահությամբ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում մեկ հարց էր` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկ...

08.05.2009
Թրա‎ֆ‎իկինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը խորհրդարանում
Մայիսի 8-ին ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանն ընդունեց  Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բիոդենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա  էին հանձնաժողովի փոխն...