Տպել
08.05.2009
Թրա‎ֆ‎իկինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը խորհրդարանում

Մայիսի 8-ին ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանն ընդունեց  Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բիոդենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա  էին հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը եւ հանձնաժողովի անդամ  Վոլոդյա Բադալյանը:

Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը մանրամասն ներկայացրեց թրա‎ֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը` նշելով, որ  մարդկանց շահագործումը հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է  եւ հանձնաժողովը մշտապես անդրադառնում է բոլոր այն գերատեսչությունների աշխատանքներին, որոնք  զբաղվում են թրաֆիկինգի հարցերով: Հանձնաժողովն այս հարցում համագործակցում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԿ-ների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

Մարդկանց շահագործման դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա  Բիոդենը գոհունակությամբ նշեց, որ  հանձնաժողովում  մանրակրկիտ աշխատանք է կատարվել այս ոլորտի ուսումնասիրման տեսանկյունից: Նրա կարծիքով` պետք է ուսումնասիրել խնդրի պատճառները եւ  գտնել համապատասխան լուծումներ: 

Հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովը` գիտակցելով հարցի անհրաժեշտությունը եւ ղեկավարվելով մի շարք օրենքներով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի 2000թ. նոյեմբերի 15-ի Պալերմոյի կոնվենցիայի եւ Եվրախորհրդի 2005թ. մայիսի 16-ի «Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի միջոցառումների մասին» կոնվենցիայի դրույթներով, մշակել  է «Թրաֆիկինգի դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծ: Օրինագծով նախատեսվում է կենտրոններ ստեղծել ինչպես Երեւանում,  այնպես էլ  մարզերում` թրաֆիկինգի դեմ պայքարում արդյունավետ  միջոցներ ստեղծելու համար:

             


08.05.2009
Նախաքննական մարմնի համար անընդունելի է փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթուղթը
Մայիսի 8-ին Սամվել Նիկոյանի նախագահությամբ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում մեկ հարց էր` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկ...

08.05.2009
Քննարկում հանձնաժողովում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 8-ին նախաձեռնել էր քննարկում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած`  «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում եւ «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի...