Մայիսի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների
եւ ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի զեկուցող, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր Ջոն Գրինվեյին:
Զրույցի ընթացքում Ջ. Գրինվեյը ներկայացրեց Հայաստանի խորհրդարանի նախագահին Հարավային Կովկաս իր այցի նպատակը, որի շրջանակներում նա ուսումնասիրում է իրավիճակը` «Եվրոպայում երկարաժամկետ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը» թեմայով ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովում իր կատարելիք զեկույցի համար:
Հ.Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն անընդունելի են համարում տեղահանված անձանց ողբերգության շահարկումն ինչ-ինչ քաղաքական նպատակների հասնելու համար: Նա ԵԽԽՎ զեկուցողին ներկայացրեց Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` Հայաստանում բնակություն հաստատած հարյուրհազարավոր փախստականների հոգսերին ու կարիքներին լուծումներ գտնելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցին, որ առաջնահերթ է լուծել փախստականների մշտական կացարանների խնդիրը` ստեղծելով նրանց համար արժանապատիվ պայմաններ եւ ենթակառուցվածք, որին կարող է լրջորեն օժանդակել միջազգային հանրությունը:
Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքին քաղաքականության եւ տարածաշրջանի անվտանգության ու կայունության հարցերի լայն շրջանակի:
Հանդիպմանը նաեւ մասնակցեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Աշխատանքային նիստ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում
Մայիսի 5-ին տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային նիստը` Սամվել Նիկոյանի նախագահությամբ:Պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ նիստում քննության կառնվեն ժամանակավ...
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 5-ին ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը ընդունեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի զեկուցող Ջոն Գրինվեյին եւ հանձնաժողովի քարտուղար Իվի-Տրիին Օդրատսին: Հանդիպմանը ներկա էին հան...