Տպել
30.01.2009
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Հունվարի 30-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը` ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի նախագահությամբ: 

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ  նստաշրջանի օրակարգի եւ 2009թ. փետրվարի 2-5-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Չորրորդ գումարման ԱԺ  հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 72 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 50 հարց, միջազգային 4 պայմանագիր: 

Չորրորդ  գումարման ԱԺ հինգերորդ  նստաշրջանի եւ փետրվարի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն փետրվարի 2-ի ԱԺ նիստում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...