Տպել
27.01.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային բանակի 17-ամյակի առիթով.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության ազգային բանակը ստեղծվել է հայ ժողովրդի ազատասիրության, անկախ երկիր ունենալու դարավոր երազանքը իրականություն դարձնելու անկոտրում կամքի,  բանակաշինության գործի նվիրյալների, հայ զինվորների ու համայն հայության հերոսական ջանքերի շնորհիվ, դարձել  տարածաշրջանի ամենամարտունակ բանակը:

Ազգային բանակը մեր ժողովրդի ձեռքբերումների,  կայունության եւ խաղաղության պաշտպանն ու երաշխավորն է:

Հայոց բանակի ստեղծման 17-րդ տարեդարձի օրը գլուխ ենք խոնարհում Արցախի ազատագրության, Հայաստանի սահմանների պաշտպանության համար  իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջեւ:

Բանակի օրվա առթիվ ի սրտե շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, մաղթում խաղաղ երկինք, անվտանգ եւ արժանապատիվ կյանք,  երկրի  պաշտպանության, նրա հզորացման եւ ժողովրդի բարեկեցության բարձրացման համազգային նպատակների իրականացման գործում` միասնական կամք»: