Տպել
23.01.2009
ՀՀ Աժ նախագահը ստորագրել է հրաման` ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով հունվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է հրաման` աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
 
Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, խմբի կազմում ընդգրկված են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծրունի Աղաջանյանը:

Աշխատանքային խմբին հանձնարարվել է` ա/ խմբի աշխատանքներին մասնակից դարձնել ՀՀ Ազգային ժողովի 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամներին, բ/ օրինագծի մշակման ժամանակ հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանված չափորոշիչները եւ օրենքի` իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու հարցը: Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է մինչեւ 2009 թվականի փետրվարի 19-ը ներկայացնել առաջարկություններ:

23.01.2009
Ժամանակավոր հանձնաժողովում ներկայացվեց փորձաքննության արդյունքը
Ազգային ժողովի 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը հունվարի 23-ին հրավիրած նիստում անդրադարձավ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի վերաբերյալ տեխնիկական փորձաքննության արդյունքներին:Մինչ այդ ժամանակավոր հան...