Տպել
21.01.2009
ԱԺ նախագահը ներկայացրեց աշխատակազմի նորանշանակ ղեկավարին

Հունվարի 21-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատակազմի  հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ազգային ժողովի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին`  համոզմունք հայտնելով, որ մեր երկրի օրենսդիր, գործադիր իշխանությունում եւ դիվանագիտական ասպարեզում իր ներդրումն ունեցած պարոն Ղարիբջանյանի փորձն ու գիտելիքները կնպաստեն աշխատակազմում բարեփոխումների իրականացմանը եւ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:  ԱԺ նախագահը  շնորհավորեց պարոն Ղարիբջանյանին` մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք:

Գեղամ Ղարիբջանյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: