Տպել
13.01.2009
Հայաստանի պատերազմի եւ զինված ուժերի վետերանները Ազգային ժողովում

Հունվարի 13-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Հայաստանի պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Հրանտ Հովհաննիսյանին եւ կոմիտեի անդամներ Պ. Պետրոսյանին, Մ. Գրիգորյանին, Պ. Սողոյանին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը եւ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ անգնահատելի  է հայրենական մեծ պատերազմի ժամանակ  վետերանների ներդրած ավանդը, որ սերունդները պետք է գնահատեն եւ հավերժ հիշեն նրանց կողմից հայրենիքին մատուցած ծառայությունները:

Հանդիպմանը քննարկվեցին վետերանների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ` այդ թվում ավանդների վերադարձման, վետերանների արտոնությունների վերականգնման եւ այլ հարցեր: