Տպել
12.01.2009
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Հայաստանում

Հունվարի 15-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը, Ժորժ Կոլոմբիեն եւ հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը կժամանեն Երեւան:

Համազեկուցողների այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:

Խորհրդարանում համազեկուցողներին կընդունեն ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ԱԺ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, փորձագետների փաստահավաք խմբի անդամները:

Հունվարի 15-ին  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հունվարի 16-ին համազեկուցողները եւ հանձնաժողովի քարտուղարը կմեկնեն Երեւանից:
 

12.01.2009
ՀՀ ԱԺ նախագահը նամակով դիմել է ԵԽԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ 2008-ի դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է ԵԽԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին: Նամակում նշվում է.«Ինչպես գիտեք` դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը ընդունեց Հայաստանին առնչվող մի բա...