Տպել
29.12.2008
Հանդիպում խորհրդարանում

Դեկտեմբերի 29-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին Տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների առաջին հանդիպման  մասնակից  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Մոլդովայի երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների հետ: 

Պարոն Ադոնցը եւ տիկին Զոհրաբյանը կարեւորեցին նման ձեւաչափով  հարաբերությունների զարգացումը եւ հանդիպումները, որոնք կխթանեն տարածաշրջանային փոխգործակցությունը:

Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը, Հայաստանի եվրաինտեգրմանը, հայ-թուրքական հարբերություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցեր:


29.12.2008
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի տարեմուտի շնորհավորական ուղերձը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տարեմուտի շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է. «ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Տարեմուտին սովորաբար հանրագումարի է բերվում ամբողջ տարվա ընթացքում արվածն ու չարվածը, ծրագրվում են անելիքները: Վստահաբար` անցնող տարին փորձությունների ու ձեռքբերումների տարի ...