Տպել
29.12.2008
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի տարեմուտի շնորհավորական ուղերձը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տարեմուտի շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է.

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
 
Տարեմուտին սովորաբար հանրագումարի է բերվում ամբողջ տարվա ընթացքում արվածն ու չարվածը, ծրագրվում են անելիքները: Վստահաբար` անցնող տարին փորձությունների ու ձեռքբերումների տարի էր:

Հետահայացով գնահատական տալով 2008-ին` պետք է նշենք, որ 2007-2008-ի համապետական ընտրություններից հետո Հայաստանի համար սկսվում է հետընտրական բարեփոխումների ժամանակ, որի ավարտին կարող ենք արձանագրել, որ մեր երկիրը եւս մի քայլ արեց ժողովրդավարության հաստատման ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ճանապարհին:

Իբրեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ` ուզում եմ Հայաստանում ու Հայաստանից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին մաղթել համերաշխություն, հանդուրժողականություն ու հաջողություններ: Մենք ապրում ենք դժվարին, բայց հետաքրքիր ժամանակներում եւ բոլոր նախադրյալներն ունենք մեր սերունդներին ժառանգելու ավելի բարեկեցիկ, ավելի կայուն ու զարգացած տնտեսությամբ երկիր: 

Շնորհավորում եմ ձեր ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն»:


29.12.2008
Հանդիպում խորհրդարանում
Դեկտեմբերի 29-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին Տարածաշրջանի երիտասարդական կազմա...